
Իրան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության հարցը
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտվել է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 4-րդ եռակողմ հանդիպումը:
«Իրան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության հարցը»,- հաղորդում է աղբյուրը:
Հանդիպման ավարտին կողմերը տարածել են համատեղ հայտարարություն, որի կետերից մեկն էլ առնչվում է հայ-ադրբեջանական հակամարտությանը:
Համաձայն այդ հայտարարության՝ կոչ է արվում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության շուտափույթ կարգավորում խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա: