Առաջնագծում կրակը դադարեցվել է երկու կողմերի պայմանավորվածությամբ. ԼՂՀ ՊՆ
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցված է և սահմանում համեմատաբար անդորր է տիրում:
«Այսօր ժամը 12:00-ից Պաշտպանության բանակը դադարեցրել է կրակը՝ մեր քաղաքական ղեկավարության հրամանով», -Panorama.am-ի թղթակցիր հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Փորձեցինք հասկանալ, արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ հրադադարի համաձայնագիր է պատրաստվում, Հասրաթյանը կրկնեց. «Ժամը 12:00-ից համաձայն երկկողմ պայմանավորվածության, կրակը առաջնագծում դադարեցվել է: Ավելորդ հարցեր ինձ մի տվեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին