Ղարաբաղում լեգենդներ են պտտվում Հայաստանի ԶՈՒ զինվորների մասին. Նիկոլ Փաշինյան
«Ղարաբաղում պարզապես լեգենդներ են պտտվում Հայաստանի Զինված ուժերի 18-ամյա զինվորների պահվածքի, կեցվածքի, մարտական ու հոգեբանական պատրաստվածության մասին: Լեգենդներ են պտտվում հիմնված իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել կոնկրետ վայրերում, ժամին, կոնկրետ մարդկանց կողմից»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ապրիլի 3-4-ին մի խումբ գործընկերվո եղել է ԼՂՀ-ում: Ն.Փաշինյանի փոխանցմամբ, մարտական ուղի անցած հրամանատարներն ասում են, որ դժվար է գիտակցությամբ հասկանալ, թե ինչ սիրտ և ոգի ունեն 18-20-ամյա այդ տղաները, որ նրանք ոչ միայն անհողդողդ կանգնել են թվաքանակով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի առջև, այլ հետ շպրտել նրանց կամ կռվել մինչև արյան վերջին կաթիլը:
«Սա թերևս ամենահզոր գործոններից մեկն է, որ Ալիևին թույլ չի տրվել իրականացնել իր բլից-կրիկը և տարածքներ նվաճել ԼՂՀ-ից»,- ասաց պատգամավորը:
Ն.Փաշինյանը նշեց, որ այս ամբիոնից ԼՂՀ քաղաքացիների խնդրանքն է փոխանցում. «Նրանք խնդրել են ինձ իրենց երախտիքը, հարգանքը, սիրո խոսքերը փոխանցել Հայաստանի մարզերի, Երևանի հայրերին ու մայրերին, ուսուցիչներին, մարզիչներին, որ այսպիսի քաղաքացիներ, զինվորներ, զավակներ են դաստիարակել»:
Հարակից հրապարակումներ`
- Կապիտան Ուրֆանյանը հետ է ուղարկել անձնակազմին ու միայնակ շարունակել մարտը
- Ժամկետային զինծառայողը պատմում է, ինչպես է խոցել ադրբեջանական ուղղաթիռը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան