Ջեյմս Ուորլիքը գնաց Բաքու
«Անհապաղ հրադադար կնքելու և համապարփակ կարգավորմանը միտված բանակցությունների անհրաժեշտություն կա։ Գնում եմ Բաքու առավոտյան հանդիպումներ ունենալու համար», - գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում։
We need an immediate ceasefire and negotiations leading to a comprehensive settlement. On the way to Baku for mtgs in the morning. #NKpeace
— James Warlick (@AmbJamesWarlick) April 5, 2016
«Հաստատում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն ԼՂՀ։ ժամկետների մասին կհաղորդվի լրացուցիչ», - ռուսական Ինտերֆաքս գործակալության հարցին ի պատասխան ասել էր ԼՂՀ ԱԳՆ խոսնակ Անի Սարգսյանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն ԼՂՀ։ ժամկետների մասին կհաղորդվի լրացուցիչ
— Ani Sargsyan (@anie_sarg) April 5, 2016
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել Twitter ցանցում առ այն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանում կլինեն ապրիլի 9-ին` Նախագահի եւ ԱԳ նախարարի հետ հանդիպումներ ունենալու նպատակով։
#ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 09.04 կժամանեն #Երևան: Նրանց կընդունի Հանրապետության Նախագահը: Հանդիպում կկայանա ԱԳ նախարարի հետ:
— MFA of Armenia (@MFAofArmenia) April 5, 2016
Ապրիլի 5-ի ժամը 12:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունները կողմերի միջև համաձայնությամբ դադարեցվել են։
«Այսօր ժամը 12:00-ից Պաշտպանության բանակը դադարեցրել է կրակը՝ մեր քաղաքական ղեկավարության հրամանով», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Կրակի դադարեցման մասին հայտարարել էր նաև Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել է հրադադարի ռեժիմի հաստատման մասին փաստաթղթի մշակման տեղեկությունները։
Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները 1992թ. մարտից ի վեր անցկացվել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի ջանքերով, որը 1990-ականների կեսերից սկսեցին համանախագահել Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան։
ԵԱԽՀ/ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան ներկայացուցիչ Վլադիմիր Կազմիրովի օժանդակությամբ՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև 1994թ. մայիսին ստորագրվեց հրադադարի պայմանագիրը, որը որոշակի խախտումներով և լարվածության բռնկումներով պահպանվել է մինչև 2016թ. ապրիլի 2-ի գիշերը, երբ Ադրբեջանի զինված ուժերը սկեցին հարձակվողական լայնածավալ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններով։
Վերջին երկու տարիների ընթացքում, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև 80-ից ավելի ԱՄՆ կոնգրեսականներ (Ռոյս-Էնգել բանաձևը) առաջարկել են հստակ միջոցներ ձեռնարկել և իրավիճակը հանդարտեցնելու նպատակով սահմանի երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրող սարքավորումներ:
Ադրբեջանը սակայն բազմիցս մերժել է այս առաջարկները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան