Վիրավոր զինծառայող Հայկ Թորոսյանը դուրս է եկել կոմայից
Արցախում ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայող Հայկ Թորոսյանը, որը ապրիլի 3-ին տեղափոխվել էր Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ, կոմայից դուրս է եկել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայկի հայրը՝ Դավիթ Թորոսյանը:
Նշենք, որ հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը երեկ լրագրողների հայտնել էր, որ 19-ամյա Հայկ Թորոսյանը ստացել է հրազենային գանգուղեղային վնասվածք, զինվորը միացված է արհեստական շնչառական ապարատին և նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:
Իսկ այսօր Հայկն արձագանքել է իրենց ուղղված խոսքերին:
«Երեկ կոմայի մեջ էր, իսկ այսօր բժիշկներին լսում էր, ձեռքը՝ սեղմում, աստիճանաբար հասկանում է», - ասաց զինվորի հայրը:
Հայկը արձագանքել է նաև հորը, երբ վերջինս ասել է, որ իր կողքին են. «Երբ ասեցի՝ Հայկ ջան, մենք այստեղ ենք, ձեռքս սեղմեց»:
Ըստ Դավիթ Թորոսյանի՝ բժիշկները փոխանցել են, որ Հայկի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր:
«Տեսնենք, դեպի լավն է գնում, փառք Աստծո»,- ասաց Հայկի ընկերը:
Նշենք, որ հոսպիտալի առաջ հավաքվել են ոչ միայն Հայկի հարազատները, այլև բակի ընկերները, նրա դասընկերները և սպասում են լավ լուրերի:
«Մենք հիմա միայն պետք է աղոթենք մեր բոլոր զինվորների համար»,- նշեց զինվորի հայրը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
- Հոսպիտալի վիրավոր զինվորները ցանկանում են վերադառնալ ծառայության ու ավարտել կիսատ գործը
- Կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող 12 զինվորներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր
- Ստեփանակերտի ԲԿ-ում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր, վիրավորված երեխաների մոտ էլ առկա է դրական դինամիկա
- Վիրավորված զինվորների վիճակը կայուն է. հոսպիտալի փոխտնօրեն
- Երևանի Զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 10 զինծառայող
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է
- Արցախում վիրավորվածներից մեկը տեղափոխվել է Երևան
- Ասատուրյան. Ստեփանակերտի հոսպիտալից Երևան է տեղափովել վիրավոր երեք զինծառայող
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան