Ամեն զենք ունի իր դեմ հակազդելու միջոցները, բայց պետք է դրա վրա աշխատել. Կ. Վարդանյան
Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունները ցույց տվեցին հայկական կողմի ուժեղ և թույլ կողմերը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների» միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա խոսեց թույլ կողմերի մասին, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված զինատեսակների:
«Մենք տեսանք, որ հակառակորդը կիրառել է ամենաբարձր տեխնոլոգիական զենքեր, որոնք ամենաշատ զոհերն են մեզ պատճառել: Նրանք օգտագործել են անօդաչու թռչող սաքեր, TOС և այլն: Մենք մտել ենք տեխնոլոգիական դարաշրջան, եթե պատրաստ չենք լինում դրան, ապա դրան գին պետք է վճարենք: Իսկ գինը մարդու կյանքն է: Ինչպես բոլոր դարաշրջաններում, ի վերջո հաղթում է տեխնոլոգիապես ավելի ուժեղը»,- ասաց Կ.Վարդանյանը:
Ըստ նրա, թեև հակառակորդն ավելի շատ կորուստներ ունեցավ, ինչպես նաև 1990-ականների սկզբին արցախյան ազատամարտի ժամանակ, սակայն պետք է այնպես անել, որ նրանց երկաթի կտորների պատճառով հայկական կողմը մարդկային կորուստներ չունենա: Կ. Վարդանյանի խոսքով, Հայաստանում կան ընկերություններ, մասնագետներ, որոնք աշխատում են այլ երկրների ռազմարդյունաբերության համար, նրանց համար ծրագրավորում են անօդաչու թռչող սարքերի մասեր:
«Ունենք ռեսուրսներ, բայց չենք օգտագործում, իրար չենք գալիս, չենք քննարկում»- նշեց նա՝ հավելելով, որ այս ընթացքում որևէ մեկը չի դիմել ՏՏ ոլորտի ընկերություններին, մասնագետներին՝ քննարկելու, վերլուծելու, թե հակառակորդն ինչ բարձր տեխնոլոգիական գործիքներ է կիրառել, ինչ անել, որ ապագայում հնարավոր լինի հակազդել նման դեպքերում: Կ. Վարդանյանը համոզված է, որ ադրբեջանական կողմից կիրառված անօդաչուները կառավարել են այլ երկրների մասնագետներ, քանի որ բարձր մակարդակ, ինտելեկտ ունեցող մասնագետները կարող էին դրանք կառավարել:
Նա ընդգծեց, որ ամեն զենք ունի իր դեմ հակազդելու միջոցները, բայց պետք է դրա վրա աշխատել. «Այս չորս օրերն ապացուցեին, որ մենք տարիների ընթացքում չզարգացնելով մեր ռազմարդյունաբերությունը, չօգտագործելով այն ներուժը, որ ունենք, ունեցանք լրացուցիչ զոհեր, որոնք կապված էին հակառակորդի կողմից բարձր տեխնոլոգիական զենքերի օգտագործման հետ»:
Կ. Վարդանյանի խոսքով, պետք է Գլխավոր շտաբին կից լինի ինժեներական ինստիտուտ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան