Հայկական կողմը շատ լուրջ փաստեր ունի. Ա.Հովհաննիսյան
Ակնհայտ է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական բանակի կողմից պատերազմական հանցագործություն է կատարվել հայկական կողմի զինվորների, խաղաղ բնակչության նկատմամբ: Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը՝ պատրաստակամություն հայտնելով որպես միջազգային հումանիտար իրավունքի մասնագետ իր մասնակցությունն ունենալ այն աշխատանքային խմբի աշխատանքներին, ովքեր պետք է փաստաթղթավորեն ու համապատասխան միջազգային ատյաններին ներկայացնեն տեղի ունեցածը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այս գործին պետք է իրենց մասնակցությունն ունենան բոլոր իրավաբան պատգամավորներ:
«Մի խնդրանք ունեմ՝ փաստեր տվեք նաև մյուս պատգամավորներին, ովքեր աշխատում են միջազգային վեհաժողովներում, հաջորդ շաբաթվանից ունենք լուրջ արտասահմանյան հանդիպումներ»,- նշեց նա:
Ազգային ժողովի նիստին ներկա արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանն ասաց, որ նախարարությունն արդեն որոշակի քայլեր ձեռնարկել է, ուսումնասիրություններ իրականացրել է: Նրա խոսքով, հայկական կողմը շատ լուրջ փաստեր ունի, որոնց հետ պետք է շատ լուրջ, ճիշտ վարվել:
«Պետք է առանց պաթոսի քայլեր ձեռնարկենք, այն, ինչ ունենք, կարողանանք ճիշտ գործադրել: Լուրջ աշխատանք է պետք կատարել»,- ասաց արդարադատության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմի մոտ առկա են ադրբեջանական զինուժի կողմից կատարված գործողությունների մի շարք փաստեր. Դավիթ Տոնոյան
- Ադրբեջանի գործողություններն ուղեկցվում են մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումներով. Շ.Քոչարյան
- Հանցագործություններ կատարած անձինք իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն, այդ թվում՝ միջազգային հանրության առջև. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին