«Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ում կա շատ աննշան գույքի օտարում. Լ.Յոլյան
«Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ում կա շատ աննշան գույքի օտարում, որն իրականացվում է աճուրդի միջոցով: Իսկ եթե խոսքն ավելի մեծ ծավալի օտարման մասին է, ներկայացրեք փաստեր, կիրականացվի համապատասխան վերահսկողական միջոցառումներ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը՝ պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե իրեն տեղեկացրել են, որ ինչ-որ անձիք գործարանից մեծ քանակությամբ գույք, խողովակներ են հանել՝ պնդելով, որ Երևանի բորսաներից մեկում վաճառվել է:
Նա ասաց, որ դիմել է գլխավոր դատախազություն՝ պարզելու համար, թե ինչ գույք է վաճառել, ովքեր են վաճառել, գումարն ուր է:
Նախարար Լ. Յոլյանը նաև ասաց, որ «Վանաձորի-Քիմպրոմ»-ի հետ կապված կառավարությունը, նախարարությունն աշխատանքներ են տանում պոտենցիալ ներդրող հայթայթելու, իրենց հետ համապատասխան աշխատանք կազմակերպելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա