Փոխօգնության պայմանագիրը համաձայնեցման փուլում է. Շավարշ Քոչարյան
«Փոխօգնության պայմանագիրը համաձայնեցման փուլում է և Հայաստանի գերատեսչությունների միջև, և Լեռնային Ղարաբաղի»,-այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Մենք պետք է վերջնականացնենք տեքստը, համաձայնեցնենք, կստորագրվի, որից հետո կարելի կլինի խոսել վավերացման մասին»,- ասաց փոխնախարարը:
Հարցին, թե երբ Հայաստանը կսկսի ԼՂՀ անկախությունը ճանաչելու գործընթացը, Շ.Քոչարյանը հայտնեց, որ այսօր Հայաստանի կողմից այդպիսի գործընթաց նախաձեռնված չի, իսկ պայմանագիրը դա այն փաստաթուղթն է, որն ընդգծում է՝ Հայաստանի հարաբերությունները ԼՂՀ հետ իրավահավասարության վրա են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան