ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտությունը կհաջողվի կարգավորել, այլ տարբերակ չկա
Ռուսաստանը ելնում է այն հանգամանքից, որ Ղարաբաղյան հակամարտությունը կհաջողվի կարգավորել, այլ տարբերակ չի կարող լինել: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք դա ենք ուզում և գիտենք, որ երկու կողմերն էլ դա են ուզում՝ ելնելով այն հանգամանքից, որ կարգավորումը հնարավոր է, այլ տարբերակ չի կարող լինել»,- նշել է Մարիա Զախարովան:
Վերջինս նաև հավելել է՝ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը կնպաստեն կայուն հրադադարի հաստատմանը և բանակցությունների վերսկսմանը:
«Այսօր արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքու է մեկնել: Հաշվի առնելով իրադարձությունների ներկա ընթացքը, ավելի վաղ նախատեսված այս այցը հատուկ արդիականություն է ձեռք բերում: Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում հակամարտության գոտում իրավիճակի կայունացման ուղղությամբ: Կայացել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ՌԴ նախագահի և վարչապետի հեռախոսազրույցներ: ՌԴ վարչապետը առաջիկա օրերին կմեկնի Երևան և Բաքու: Ակնկալում ենք, որ ռուսական կողմից ինտենսիվ ջանքերը կնպաստեն նախկին հրադադարի ռեժիմի հաստատմանը և կարգավորման ուղղված խաղաղ բանակցային գործընթացի վերսկսմանը»,- հայտարարել է Զախարովան:
Վերջինս նաև հավելել է, որ ապրիլի 8-ին տեղի է ունենալու ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հանդիպում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան