Այս երեք օրերի պատերազմը ցույց տվեց, որ ազատ հասարակությունում ավելի հեշտ է կռվել. Սերժ Սարգսյան
«Ուժը ժամանակակից զինատեխնիկա ունենալու մեջ չ»,-Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Միայն մի բան կարող եմ ասել: Այո, այսօր Ադրբեջանն երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ իրոք, այդ զինատեսակները գործում են: Բայց ուժը ժամանակակից լինելու մեջ չի: Ավելի ճիշտ՝ ամբողջովին դրա մեջ չի: Ուժը տանկերի թվի մեջ չի, այլ ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների և ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու է իրենց հայրենիքը»,-պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես կռվում, ադրբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն, մենք՝ ինչքան:
«Այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր կորուստներին՝ մեր հասարակությանը ամեն րոպե տեղեկեցնելով, թե քանի զոհ ունենք, քանի վիրավոր, քանի տեխնիկա ենք կորցրել: Իսկ փորձեք Ադրբեջանում մի այդպիսի տեղեկություն գտնել: Չեք կարող գտնել: Գիտեք, պատերազմը շատ վատ բան է, դա ես նորություն չեմ ասում, բայց մյուս կողմից երեք օրերի պատերազմը ցույց տվեց, որ ազատ հասարակությունում ավելի հեշտ է կռվել, քան այլ հասարակություններում, որովհետև ժողովրդի սատարումն ամենամեծ բանն է: Այ, ուժը դրա մեջ է»,-ասաց ՀՀ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Մենք ցավ ենք զգում, երբ մեր դաշնակիցները զենք են վաճառում Ադրբեջանին
- Սերժ Սարգսյան. Ղարաբաղի ժողովուրդը միջազգային հանրությունից միայն մի բան է ակնկալում
- Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի. ՀՀ նախագահ
- ՀՀ Նախագահը ժամանել է Գերմանիայի Բունդեսթագ
- Սերժ Սարգսյանը մեկնել է Գերմանիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան