Եթե Ադրբեջանը դիմել է նման լայնածավալ գործողությունների, նշանակում է՝ նախապատրաստված է եղել. Ս.Օհանյան
«Իրավական առումով համապատասխան աշխատանքներ այսօր տանում ենք: Եթե Ադրբեջանը դիմել է նման լայնածավալ, ամբողջ ճակատով մեկ գործողություների, նշանակում է, որ նախապատրաստված է եղել, որին մենք պատրաստ ենք եղել, համապատասխան տեղեկություններ հաղորդվել է հրամանատարական կազմին»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա, առաջին հերթին դա է հիմք հանդիսացել, որ հայկական ուժերը կարողացել են ամբողջ ճակատով դիմագրավել ու ունենալ հաջողություններ:
Նախարարի խոսքով, հաջողության հասնելու գործում մեծ դեր է խաղացել հայրենասիրությունը, բարոյահոգեբանական մթնոլորտն ու համախմբավծությունը, ինչպես նաև պաշտպանական բանակի ողջ անձնակազմի կատարած աշխատանքը, ովքեր այսօր իրենց ձեռքի տակ ունեցած սպառազինության, ռազմական տեխնիկայի ճշգրիտ կիրառմամբ, նրանց նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ճիշտ շահագործման շնորհիվ կարողացել են հետ շպրտել թշնամուն:
Հարակից հրապարակումներ`
- Այս գիշեր կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է. ԼՂՀ ՊՆ
- Զինված գործողությունների հետևանքով ԼՂՀ ՊԲ-ն ունեցել է 29 զոհ, 101-ը վիրավոր են
- Հրադադարի ռեժիմ սահմանված չէ, կա պայմանավորվածություն հրադադար պահպանելու վերաբերյալ. Դավիթ Տոնոյան
- Առաջնագծում կրակը դադարեցվել է երկու կողմերի պայմանավորվածությամբ. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան