ԼՂՀ ՊԲ. Իրավիճակը համեմատաբար հանգիստ է
Այս պահին շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Կրակոցներ լինում են, բայց ոչ նախկինի պես»,-ասաց Ս. Հասրաթյանը:
ՊԲ մամուլի խոսնակից հարցրեցինք, համապատասխանում են իրականությանը տարածված տեղեկությունները, որ անցած գիշեր Քարվաճառում զինծառայողներ են զոհվել:
«Ես նման տեղեկություն չունեմ»,-ասաց Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ կրակի դադերցման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետերի հանդիպման ժամանակ: Այն ուժի մեջ է մտել ապրիլի 5-ի ժամը 12-ից:
ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը երեկ հայտարարել էր, որ ապրիլի 4-ին ժամը 11:00-ից մինչև ապրիլի 5-ը ժամը 12:00-ն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունները շարունակվել են: Ռազմական գործողությունների հետևանքով մահացել է ՊԲ 29 զինծառայող: Զոհված զինծառայողներից 7 սպաներ են: 101 զինծառայող էլ վիրավորվել է:
Հարակից հրապարակումներ`
- Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2 երկրների ԳՇ պետերի հանդիպման արդյունքում. Սեյրան Օհանյան
- Սենոր Հասրաթյան. Ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան