ՊԲ. Ապրիլի 1-ից 6-ը հայկական կողմն ունեցել է 32 զոհ և 121 վիրավոր
Ապրիլի 6-ին ադրբեջանական կողմը շարունակել է հրաձգային զենքից կրակել Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով: Այս մասին Ստեփանակերտում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:
«Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետեր, իսկ հարավային ուղղությամբ գործի են դրվել 60 միլիմետրանոց ականանետեր: Հյուսիսային կողմում տանկից ոչնչացվել է սանիտարական մեքենան, որը շարժվում էր՝ սպանվածներին դուրս բերելու համար: Ապրիլի 6-ի առավոտյան հյուսիսային կողմում առանձին խմբեր, շուրջ 15 հոգանոց, մի քանի անգամ փորձ են արել հատել սահմանը և գրավել դիրքը, սակայն անհաջողության են մատնվել»,-ներկայացրեց նա:
Վիկտոր Առստամյանը հայտնեց, որ ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների հետևանքով մահացել է ՊԲ 32 զինծառայող, 121 զինծառայող էլ վիրավորվել է: Զոհված զինծառայողներից 8-ը սպաներ են, վիրավորվածներից 24 են սպաներ:
Նա նաև անդրադառձավ Քարվաճառի դեպքերին՝ նշելով, որ տարվում է ծառայողական քննություն, որից հետո մանրամասն հնարավոր կլինի անդրադառնալ դեպքին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան