Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը կողմերի նախնական դիրքեր վերադարձի կոչ է անում
Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական սահմահմանին տիրող իրավիճակի հետ կապված:
«Արդեն երեք օր է, ինչ հուժկու բախումներ են ադրբեջանական և հայկական զինված ուժերի միջև: Բազմաթիվ զինվորներ և քաղաքացիական անձինք կյանքեր են կորցրել երկու կողմից: Այս հակամարտությունը, որ տևում է 1994 թվականից, իրականում սովետական ժամանակաշրջանի ժառանգություն է, երբ ԽՍՀՄ-ը տրամադրեց մեծամասամբ հայերով բնակեցված և Հայաստանի կողմից երկար ժամանակ պահանջված տարածքը:
Սոցիալիստական կուսակցությունը, մտահոգ բռնության նման աճով, անհապաղ հրադադարի և կողմերի նախնական դիրքեր վերադարձի կոչ է անում:
Կուսակցությունը կոչ է անում վերսկսել հակամարտության լուծման նպատակով ԵԱՀԿ կողմից լիազորված Մինսկի խմբի շրջանակներում կողմերի միջև բանակցությունները: Կուսակցությունը ցանկալի է համարում, որպեսզի հարևան երկրները ձեռնպահ մնան արդեն իսկ խիստ անկայուն տարածաշրջանում հակամարտությունը սնուցող հայտարարություններ կամ քայլեր անելուց»,-ասված է հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան