Մարուքյանը կոչով դիմել է ՌԴ և Իսրայելի իր գործընկերներին
Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Ռուսաստանի ու Իսրայելի իր գործընկերներին կոչ է արել չեղարկել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության պայմանագրերը:
Համապատասխան կառույցներին ուղարկված պատգամավորի դիմումի մեջ նշվում է.
«ՌԴ և Իսրայելի իշխանություններին Ռուսաստանի Դաշնության և Իսրայել պետության իմ գործընկերներին և իշխանություններին կոչ եմ անում չեղարկել Ադրբեջանի հետ ունեցած ռազմական համագործակցության պայմանագրերը, դադարեցնել պայմանագրերով նախատեսված զինատեսակների մատակարարումն ու սպասարկումը, քանի որ նախկինում ձեռք բերված զենքի գործադրմամբ Ադրբեջանը վերջին մի քանի օրերի ընթացքում կատարել է ռազմական հանցագործություններ` խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներ և պատերազմի կանոններ, որոնք ամրագրված են մի շարք միջազգային փաստաթղթերով»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին