Breitbart News. Ադրբեջանցի զինծառայողները սպանել են տարեց հայ զույգի, կտրել նրանց ականջները
Ամերիկյան Breitbart News պարբերականն անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից Թալիշ գյուղում իրականացված վայրագությանը։
Մասնավորապես, նշվում է, թե ինչպես ԼՂ հակամարտության շփման գծում մարտերի բռնկման օրերին ադրբեջանական զորամիավորումներին կարճ ժամանակով հաջողվել է մուտք գործել շփման գծի հարևանությամբ տեղակայված Թալիշ գյուղ, որտեղ էլ վայրագությամբ սպանել են քաղաքացիական բնակիչների։
Ադրբեջանցիները գնդակահարել են Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաև 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին։
Այս առնչությամբ պարբերականը վկայակոչում է քաղաքագետ Նարեկ Գալստյանին, ով մեկնաբանելով Թալիշում ադրբեջանական կողմի վայրագությունները ասել է, թե դա պատերազմական հանցագործություն է, որի համար Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի։