Փորձագետ. Կրակի դադարեցումը չի նշանակում, որ Ադրբեջանը վերջնականապես հետ կքաշվի
Շփման գծում երկկողմ կրակի դադարեցումը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը վերջնականապես հետ կքաշվի ու կսկսի մտածել հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին: Ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
«Անկախ այն հանգամանքից, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցություններն ինչ ընթացք կստանան, ի՞նչ հայտարարություններ կարվեն, պետք է պատրաստ լինել իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին:
Լավատեսական հիմքեր չկան կարծելու, որ տարածաշրջանը մոտ է երկարատև խաղաղության և կայունության»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի ժամը 12-ից երկկողմ պայմանավորվածությամբ դադարեցվել էր կրակը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան