Բոլոր նրանց, ովքեր ուզում են օգնել արցախցուն
Այս օրերին Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն ու հարազատները հայաստանցի ու արցախցի բարեկամներին առավել հաճախ մի հարց են տալիս՝ ի՞նչ է պետք, ո՞նց օգնենք, ինչպե՞ս փոխանցում անենք: Երևանում արդեն բազմաթիվ կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ ու քաղաքացիներ նախաձեռնել են իրերի, սնունդի, հագուստի, դրամի հավաք:
Առավել շատ ինչի՞ կարիք ունենք Արցախում: Ստեփանակերտում ստեղծված օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ սահմանամերձ և հրետակոծման տակ գտնվող բնակավայրերից ժամանակավոր տարահանված քաղաքացիներն այս պահին ապահովված են սնունդով:
Օգնել ցանկացողներին նա խնդրեց տրամադրել չփչացող ապրանքներ՝ ջուր, ծխախոտ, մակարոնեղեն, ձավարեղեն, պահածոներ, խտացրած կաթ:
«Մենք հիմա ջրի գործարան ունենք, բայց դեռ մեծ ծավալով չի աշխատում: Այս պահին օգնողները շատ են: Մարդիկ բերում են ամեն ինչ, պահեստներում ահագին ուտելիք կա»,-ասաց Բախշիյանը:
Ստեփանակերտում այս օրերին տարհանված քաղաքացիների համար ճաշարան է գործում, ովքեր էլ հյուրանոցներում են տնտեսվարողներն են սնունդը կանոնավոր կազմակերպում:
Օպերատիվ շտաբի իրային ծառայության ապահովման մասով պատասխանատու, Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանն էլ Panorama.am-ին ասաց, որ այս պահին բոլոր կարիքները բավարարված են:
«Հիմնականում հիգիենայի պարագանների կարիք կա: Շատ օգնություն ենք ստացել, ամեն ինչ էլ կա»,-ասաց Միրզոյանը:
Արցախի ֆինանսների նախարարությունում ստեղծվել է արտաբյուջետային ֆոնդ: Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):
Շտաբի ներկայացուցիչներն ասացին, որ փոխանցումներ կատարվել են, սակայն այս պահին գումարի հստակ չափ նշել չեն կարող:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան