Սահմանը պահող զինվորները կամավորներին առաջնագիծ չեն թողնում՝ հայտարարելով, որ իրենք են պահելու սահմանը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը Արցախից փոխանցել է, որ Երևանից մեկնած կամավորական ջոկատների անդամները շիվարած են: Սահմանը պահող զինվորները նրանց առաջնագիծ չեն թողնում, հայտարարում են, որ իրենք են պահելու սահմանը:
«Տասնութ, տասնինը տարեկան զինվորները պնդում են, որ մնալու են տեղում, ոչ մի քայլ հետ չեն գնալու: Հիշեցնենք, կամավորականները մինչև ԼՂՀ ուղևորվելը հայտարարում էին, որ գնում են, երիտասարդներին մի փոքր հետ ուղարկեն, իրանք գան առաջին գիծ: Արդեն տեղեկացրել ենք, որ կամավորականների հոսքը Արցախ ապրիլի 2-ից չի դադարում, առաջնագիծ մեկնելու համար անդամագրվել են ոչ միայն տղամարդիկ այլ նաև կանայք: Մեծ թվով անդամագրվողներ կան նաև Սփյուռքից»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին