Վերաքննիչի դատավոր Արթուր Սմբատյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել. «Հրապարակ»
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Սմբատյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել: Տևական ժամանակ է` օդում կախված են խոսակցությունները, որ վերջինս ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ է դրսևորում, հանդիպումներ է ունենում գործով կողմերի հետ, առհասարակ շատ հասանելի դատավոր է, սակայն այս անգամ կարծես բանը բանից անցել է:
«Հրապարակ»-ի տեղեկություններով` իր մոտ քննվող մի գործի շրջանակներում դատավորը հանդիպել է կողմերից մեկին, ինչն էլ «ֆիքսել» է դատավարության մյուս կողմը: Եվ ասում են, այս մասին «ծանուցել» են վճռաբեկ դատարանի ղեկավարությանը: Եվ եթե այդ գործով վճիռը չբավարարի «կոմպրոմատներ» հավաքած կողմին, չի բացառվում, որ դիմեն կտրուկ քայլերի, Արդարադատության խորհրդին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան