Բագրատյանը Հովիկ Աբրահամյանին կոչ է անում չմասնակցել ԵԱՏՄ գագաթաժողովին
Հայաստանի արտաքին քաղաքականությունը «փափուկ է, չկշռադատված»: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Թեպետ հիմա համեմատական հրադադար է, բայց վտանգը չի չեզոքացվել: Այս ամբիոնից ուզում եմ հայտարարել, որ համաձայն չեմ մեր բարձրագույն պետական այրերի արտաքին քաղաքականության շատ էլեմենտների հետ, դրանք փափուկ են, չկշռադատված: Ես կուզենայի կոչ անել ՀՀ վարչապետին հրաժարվել մասնակցել ԵԱՏՄ նիստին: Իրավունք չունեին այդ նիստը երևանում չկայացնել:
Ընդհակառակը, մենք ծանր օրեր էինք ապրում, ու նրանք պետք է գային մեզ պադձերժկա անեին: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ դա պետք է տեղափոխվի Մոսկվա: Ավելին, մենք Մոսկվայում ունենք ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը որը այնտեղ է աշխատում այնքանով, որքանով դա մեր քվոտան է: Նա նույնպես առաջիկա նիստին չպետք է մասնակցի:
Ի վերջո, հասկացեք, բարեկամներ, մենք պետք է ոչ ասենք, որ մեզ հարգեն», -ելույթը եզրափակեց Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը վկայակոչելով ռուսական РБК-ին, տեղեկացրել է, որ Երևանում ապրիլի 7-ին կայանալիք ԵԱՏՄ երկրների վարչապետների գագաթնաժողովը հետաձգվել է՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակի պատճառով: Ըստ աղբյուրի, ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովը կարող էր գնահատվել որպես աջակցություն հակամարտության կողմերից մեկին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան