Վերադառնում ենք նախկին ռեժիմին, այսինքն՝ 1994 թվականի պայմանագրին. Շավարշ Քոչարյան
«Հրադադարը դա հրադադար է և որևէ նախապայման գոյություն չունի»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հրադադարը ձեռք է բերվել ինչ-որ նախապայմանների շուրջ։
Նրա խոսքերով՝ վերադառնում ենք նախկին ռեժիմին, այսինքն՝ 1994 թվականի պայմանագրին:
«Այն պետք է խստորեն պահպանվի, այ դրա համար հիմա պետք է մշակվեն բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, որը հիմք կհանդիսանա խաղաղ բանակցային գործընթացի՝ խնդիրը կարգավորելու համար»,- նշեց փոխնախարարը:
Հարցին, որ խոսվում է հնարավոր նոր պայմանագրի մասին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ բանակցությունների վերջնական նպատակը, իհարկե, համապարփակ պայմանագիրն է: Բայց ներկա փուլում, ըստ նրա, միայն կարելի է խոսել 1994 թվականի զինադադարի պայմանագրի և 1995 կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման պայմանագրի լիարժեք կիրառման մասին, առանց որի ապագա պայմանագրի մասին խոսելը դեռ վաղ է:
«Ավելին, ապագա պայմանագիրը, բնական է, ենթադրում է, որ ոչ թե որպես հիմք ընդունված լինեն այն սկզբունքները, որոնք շարադրված են Մադրիդյան պայմանագրում, այլ պետք է հաստատվեն երեք կողմերի կողմից: Խոսքը վերաբերում է նաև ԼՂՀ-ին, որից հետո միայն կարելի է խոսել նոր պայմանագրի մասին»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ Բաքուն նորից չի վերսկսի պատերազմական գործողությունները, նա պատասխանեց, որ մենք գիտենք, թե ում հետ գործ ունեք, դրա համար միշտ պետք է զգոն լինել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին