ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ. Իրանի քաղաքականությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը
«Իրանի քաղաքականությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած հայ-ադրբեջանական զինված բախումներին, մասնավորապես նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունն ուղղված է նրան, որպեսզի երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի: Մենք կարծում ենք, որ տարածաշրջանն այլևս նոր պատերազմի ռեսուրս չունի, հուսով ենք, որ կողմերը զսպվածություն կդրսևորեն»:
Հարակից հրապարակումներ`
- Իրան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության հարցը
- Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ղարաբաղի հարցով քննարկում է եղել
- Իրանի ԱԳ նախարարը ԼՂ հարցով հեռախոսազրույց է ունեցել Էդվարդ Նալբանդյանի հետ
- Իրանցի խորհրդարանական. Իրանը ԼՂ հակամարտության հարցում անկողմնակալ դիրքորոշում ունի
- Իրանի Մեջլիսի նախագահ. Ղարաբաղի հարցը նոր մտահոգություններ է առաջացրել տարածաշրջանում
- Իրանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի առնչությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան