Սերժ Սարգսյան. Ղարաբաղի ժողովուրդը միջազգային հանրությունից միայն մի բան է ակնկալում
Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ղարաբաղի ժողովուրդն ուզում է պարզ և հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված մյուս ժողովուրդները: Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան: Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները խաղաղ և երջանիկ մանկություն ունենան, ուզում են ապրել ժողովրդավարական պետության մեջ, նրանք այլ ցանկություն չունեն»,-ասաց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ արդեն շուրջ 30 տարի՝ 1988-ից հետո, Ղարաբաղի ժողովուրդն ամեն օր ստիպված է պայքարել այդ ազատության համար, ամեն օր ապացուցել այլ ժողովուրդների հետ իր իրավունքների հավասարությունը:
«Եվ նրանց իրոք հաջողվեց պարտադրված պատերազմի, ապօրինի շրջափակման և փխրուն զինադադարի անվերջ խախտման պայմաններում անել այդ ուղղությամբ ճիշտ քայելր: Միջազգային հանրությունից նրանք ակնկալում են միայն մի բան՝ իրենց այդ իրավունքի ճանաչում: Այս մասին եմ պատմել տիկին կանցլերին, ով քաջատեղյակ է այդ մարտնչող ժողովրդի նորագույն պատմության մանրամասներին»,-ասաց ՀՀ նախագահը:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-7-ը Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի. ՀՀ նախագահ
- ՀՀ Նախագահը ժամանել է Գերմանիայի Բունդեսթագ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին