Ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով ապրիլի 7-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակում նախատեսվում են ՌԴ կառավարության նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:
ՌԴ վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին