Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի. ՀՀ նախագահ
Ադրբեջանը կտականապես դեմ է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին՝ հետամուտ լինելով բոլորովին այլ նպատակների: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Բեռլինում կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիում:
«Այդ նպատակները վերջնականապես բացահայտվեցին սույն թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Անտեսելով միջազգային հանրության՝ ավելի քան 20 տարիների ջանքները՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին: Փաստացի իրականացրին զինադադարից ի վեր մասշտաբներով աննխադեպ՝ նաև խաղաղ բնակչության դեմ ուղղված հարձակում: Արդյունքում՝ Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառանացող թեժ կետի»,-ասաց ՀՀ նախագահը:
Անգելա Մերկելի և Սերժ Սարգսյանի հայտարարություններին կարող եք հետևել ուղիղ եթերով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան