Ռազմական տեխնիկայի արդիականացան ծրագրի մաս է կազմում սեփական ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը. նախարար
«Վերջին տարիներին մեր կատարած աշխատանքը բերել է նրան, որ անցել ենք Զինված ուժերի զարգացման երկրորդ ժամանակահատվածին, որի շրջանակում մենք իրականցնում ենք սպառազինության, ռազմական տեխնիկայի արդիականացան, համալրման 2016-2020 թվականների ծրագիրը»,-Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանի հարցին, թե ռազմական արդյունաբերության ոլորտում ի՞նչ նոր մոտեցումներ, պլաններ, նախագծեր ունի կառավարությունը, որոնք բերելու են նրան, որ բանակը համալրվի տեղում արտադրված զենք, զինամթերքով:
Նախարարն ասաց, որ այդ ծրագրի մաս է կազմում սեփական ռազմական արդյունաբերության ոլորտի զարգացումը: Ս.Օհանյանի խոսքով, մշակված է հայեցակարգ, միջոցառումների ցանկ, որը քննարկվել է տարբեր օղակներում, ստեղծվել է ռազմական արդյունաբերության կոմիտե, արվում են համապատասխան աշխատանքներ:
«Հակառակորդին դիմագրավելու համար անընդհատ պետք է կատարելագործել, ձեռք բերել ժամանակակից տեխնոլոգիաներով ռազմական տեխնիկա: Բոլոր ուղղություններով, որտեղ հակառակորդն ունի առավելություններ, ունենք համապատասխան մշակված տեխնոլոգիաներ, անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են»,- նշեց պաշտպանության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան