«Ուրֆացի եղբայրների հերոսականության գեներն էր ժառանգել կապիտան Ուրֆանյանը»
1915 թվականի ողբերգական իրադարձությունների մեջ ամենահիշարժան երևույթներից է Ուրֆայի հերոսամարտը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ խոսելով 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մասին, ով իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին:
Նշենք, որ այսօր տեղի կունենա Արմենակ Ուրֆանյանի հուղարկավորությունը:
«Մկրտիչ և Սարգիս Յոթնեղբայրյանները կազմակերպում են Ուրֆայի հերոսամարտն ու սկսում մարտնչել: Մեկ ամսից ավելի հերոսամարտը շարունակվում է, երկուսն էլ վիրավորվում են: Հասկանում են, որ իրենց մոտ եղած դեղորայքով, այդ պայմաններում իրենք արյունաքամ են լինելու: Զինվորներին հրամայում են իրենց մարմինները հանել և դնել քաղաքի դարպասներից դուրս: Ամեն մեկի մարմինը՝ մի դարպասից: Այդպես հնարավոր կլիներ փրկել կանանց և երեխաներին:
Մինչև թուրքերը մոտենում են, մի եղբայրն ուշագնաց է լինում, իսկ մյուսն այնպես է անում, որ հնարավորինս շատ թուրք իրեն մոտենա և ձգում է ուժանակը»,-Գ.Գինոսյանը ներկայացրեց պատմությունը՝ հավելելով, որ Արմենակը շատ խորհրդանշանակ ազգանուն ունի, երևի Ուրֆայից Յոթնեղբայրյանների հերոսության գեներն է ժառանգել ու կարողացավ իր հետ, իր նահատակությամբ ոչնչացել հակառակորդի զինվորներին:
«Այս տեսակը չի կարող պարտվել»,- ասաց Գ.Գինոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Որևէ կառույց մեկ տասներորդ անգամ այս հաղթանակն իրավունք չունի կիսելու, բացի հայ ժողովրդից. Գինոսյան
- Ղարաբաղում լեգենդներ են պտտվում Հայաստանի ԶՈՒ զինվորների մասին. Նիկոլ Փաշինյան
- Կապիտան Ուրֆանյանը հետ է ուղարկել անձնակազմին ու միայնակ շարունակել մարտը
- Ժամկետային զինծառայողը պատմում է, ինչպես է խոցել ադրբեջանական ուղղաթիռը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան