Իշխանությունը պարտավոր է ՏԻՄ ընտրությունները կասեցնել մինչև պատերազմի ավարտը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ապրիլի 17-ին հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 36 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Մարտի 30-ից մեկնարկել է քարոզարշավը: Սակայն, ինչպես հայտնի է, ապրիլի 2-ից Հայաստանը փաստացի գտնվում է պատերազմական վիճակում:
Մարդիկ հազարներով կամավոր գնում են Արցախ` իրենց քույրերին և եղբայրներին պաշտպանելու համար: Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի սկսվելու օրից նախընտրական գործընթացները փաստացի սառեցվել են: Հայաստանի ընդդիմադի բոլոր ուժերը հայտարարել են ներքաղաքական դաշտում «զինադադարի» մասին:
Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, որի պայմաններում ՀՀ իշխանությունները և հատկապես ՀՀԿ-ն պարտավոր են ՏԻՄ ընտրությունները կասեցնել մինչև պատերազմի ավարտը: Նման քայլը ՀՀԿ-ի կողմից կլինի համարժեք պատասխան ընդդիմության՝ Հայաստանի ողջ հասարակությանը միավորելուն ուղղված քայլերին»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան