ՀՀ Նախագահը ժամանել է Գերմանիայի Բունդեսթագ
«ՀՀ Նախագահը ժամանեց Բունդեսթագ»,- տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամլո ծառայությունը։
ՀՀ Նախագահը ժամանեց Բունդեսթագ #armenia #president #berlin #bundestag pic.twitter.com/gQeNHtHpO2
— Narek Nikoghosyan (@NNarek) April 6, 2016
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ապրիլի 5-ի ժամը 12:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունները կողմերի միջև համաձայնությամբ դադարեցվել են։
«Այսօր ժամը 12:00-ից Պաշտպանության բանակը դադարեցրել է կրակը՝ մեր քաղաքական ղեկավարության հրամանով», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Կրակի դադարեցման մասին հայտարարել էր նաև Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել է հրադադարի ռեժիմի հաստատման մասին փաստաթղթի մշակման տեղեկությունները։
Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները 1992թ. մարտից ի վեր անցկացվել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի ջանքերով, որը 1990-ականների կեսերից սկսեցին համանախագահել Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան։ ԵԱԽՀ/ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան ներկայացուցիչ Վլադիմիր Կազմիրովի օժանդակությամբ՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև 1994թ. մայիսին ստորագրվեց հրադադարի պայմանագիրը, որը որոշակի խախտումներով և լարվածության բռնկումներով պահպանվել է մինչեւ 2016թ. ապրիլի 2-ի գիշերը, երբ Ադրբեջանի զինված ուժերը սկեցին հարձակվողական լայնածավալ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Վերջին երկու տարիների ընթացքում, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ 80-ից ավելի ԱՄՆ կոնգրեսականներ (Ռոյս-Էնգել բանաձեւը) առաջարկել են հստակ միջոցներ ձեռնարկել և իրավիճակը հանդարտեցնելու նպատակով սահմանի երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրող սարքավորումներ: Ադրբեջանը սակայն բազմիցս մերժել է այս առաջարկները:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան