Մենք շատ լավ գիտենք, որ Ղազախստանը ոչ միայն ԵՏՄ, այլ նաև թյուրքալեզու պետությունների անդամ է. Շավարշ Քոչարյան
ԵԱՏՄ անդամ պետություններից մեկը ցանկություն է հայտնել, որ գագաթաժողովը հետաձգվի, իսկ քանի որ առանց անդամ երկրներից որևէ մեկի մասնակցության հնարավոր չէր գագաթաժողով անցկացնել, ապա այն հետաձգվել է: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե ինչու ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերի գագաթաժողովը չեղարկվեց:
Փոխնախարարը նշեց, որ դեռ վերջնական որոշում չկա, թե որտեղ կանցկացվի ԵԱՏՄ պետությունների վարչապետերի գագաթաժողովը:
Լրագրողների հարցին, թե Ղազախստանը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ, հնարավո՞ր է, որ դրա պատճառով է նման առաջարկ արել, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ես ենթադրություններ չեմ կարող անել, մենք շատ լավ գիտենք, որ Ղազախստանը ոչ միայն ԵՏՄ, այլ նաև թյուրքալեզու պետությունների անդամ է»:
Անդրադառնալով ռազմական գործողությունների հետ կապված ԵՏՄ անդամ պետությունների արձագանքին փոխարտգործնախարարն ասաց, որ Ռուսաստանը երկակի վիճակում է եղել:
«Մի կողմից որպես միջնորդ է Մինսկի խմբում, մյուս կողմից, քանի որ գործողությունները ոչ թե Հայաստանում են ծավալվել, այլ Ղարաբաղում, ապա կարելի է ասել, որ ինքն իրեն պարտավորված չի զգացել: Այդ տեսակետից ՌԴ արձագանքը եղել է որպես միջնորդի: Համենայնդեպս, ինքն էլ է լուրջ դերակատարություն ունեցել, որպեսզի դադարեցվի կրակը»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ մյուս երկրներին, ապա հայկական կողմի ակնկալիքն այն էր, որ դիրքորոշումները լինեն առնվազն չեզոք: «Բելառուսի դեպքում դրա խախտումը եղել է, մենք դրա մասին տեղեկացրել ենք և այդ օրն իրենք իրենց հայտարարությունը շտկել են»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե այս օրերին Հայաստանի ԱԳՆ-ն պասիվ է եղել, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ուղղակի անհնար է թվարկել, թե ինչքան խոսակցություններ են եղել նախարարի կողմից, ինչքան հանդիպումներ են եղել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին