Ռազմական գործողություններին վարձկան ահաբեկիչներ էին մասնակցում. Ս.Օհանյան
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի Ադրբեջանի ագրեսիան աննախադեպ էր: Ազգային ժողովում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա, հակառակորդի ագրեսիան աննախադեպ էր ռազմական տեսանկյունից, նոր սպառազինության, ռազմական տեխնիկայի կիրառման առումով, տարբեր վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ և հրահանգչական տարբեր միջոցառումների իրականացմամբ:
Նշենք, որ ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրենց ունեցած տեղեկություններով Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողություններին նրանց կողմից մասնակցել են բազմաթիվ վարձկաններ:
«Փաստերը իհարկե, ճշտվում են, բայց կան հիմքեր պնդելու, որ այդ վարձկանները մասնակցում են Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին: Դրանք հիմնականում գորշ գայլերն են ու կան հիմքեր պնդելու, որ Իսլամական պետության գրոհայինները ևս մասնակցում են ռազմական գործողություններին: Մի իրավիճակ կա, որը բնորոշ է վարձկաններին»:
Հարակից հրապարակումներ`
- Հանցագործություններ կատարած անձինք իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն, այդ թվում՝ միջազգային հանրության առջև. ՀՀ ՊՆ
- Հիմքեր կան պնդելու, որ Արցախում ռազմական գործողություններում մասնակցել են ԻՊ գրոհայիններ. Պաշտոնական Ստեփանակերտ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան