Սերժ Սարգսյան. Մենք ցավ ենք զգում, երբ մեր դաշնակիցները զենք են վաճառում Ադրբեջանին
«Իրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում: Եվ բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլև այդ կառույցի անդամները զենք են վաճառում Ադրբեջանին»,- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով գերմանացի լրագրողի հարցին՝ հայատարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ավելացրեց. «Բայց շատ լավ հասկանում ենք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ պրոցեսի վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Ղարաբաղի ժողովուրդը միջազգային հանրությունից միայն մի բան է ակնկալում
- Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի. ՀՀ նախագահ
- ՀՀ Նախագահը ժամանել է Գերմանիայի Բունդեսթագ
- Սերժ Սարգսյանը մեկնել է Գերմանիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան