Քաղաքական 12:15 06/04/2016 Աշխարհում

Օֆշորից Օֆշոր. The Guardian-ը մանրամասնում է Ալիևների ֆինանսական միջոցների միջազգային տեղաշարժը

Panorama.am-ն արդեն տեղեկացրել է ապրիլի 3-ին գումարների լվացման ու հարկերից խուսափելու մեխանիզմների վերաբերյալ պանամական օֆշորային ընկերություններից գաղտնազերծված փաստաթղթերի մասին, որոցում մի հաստափոր թղթապանակ նվիրված էր Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին և նրա ընտանիքի անդամներին։

Եթե նախորդ հրապարակման մեջ ներկայացված էր Հետաքննող լրագրողների կոնսորցիումի ինտերակտիվ քարտեզը` ընդհանուր գծերով Ալիևների օֆշորային գործարքների մասին, բրիտանական «The Guardian» պարբերականը առավելապես կենտրոնացել է բրիտանական միջնորդ կազմակերպությունների գործունեության վրա, որոնց միջոցով էլ Ալիևների գումարներն առանց հարկման ու վերահսկողության հանգրվանել են պանամական օֆշորային ընկերությունների հաշվեկշիռներին։

«The Guardian»-ը նախ արձանագրում է, որ վերջին տարիներին Ադրբեջանի նախագահի ֆինանսական կարողությունն ու գործարար հետաքրքրություններն առանձնակի պարբերականությամբ են լուսաբանվում միջազգային լրատվամիջոցներում, հիշատակելով արդեն հանրության լայն շրջանակներին հայտնի Ալիևների ունեցվածքից դրվագներ։

Պարբերականն անդրադառնում է նախորդ տարի Վիրջինյան կղզիներում Ալիևի դուստրերի հիմնած օֆշորային «Exaltation Limited» կազմակերպությանը, որն, ինչպես թերթն է բնութագրում, ստեղծվել էր «նրանց կուտակած բազմամիլիոնանոց ունեցվածքը պարտակելու նպատակով»։

Գործարքը բարեհաջող իրականացնելու նպատակով օգտագործվում է «Child & Child» բրիտանական ընկերությունը, որը օֆշորային ընկերություն հիմնելու հայտը գրանցելիս «սխալմամբ» նշել էր, որ երկու կանայք (Լեյլա և Արզու Ալիևաներ) քաղաքական կապեր չունեն։

Բանն այն է, որ Ալիևի դստրերը բրիտանական օրենքների համաձայն, քաղաքական կարգավիճակ ունեցող անձիք են (PEPs), որը իրավաբանական անձանց հատուկ դասակարգ է, տարածվում է նաև քաղաքական առաջնորդների ընտանիքների անդամների կամ մտերիմների վրա։

Նման կարգավիճակ ունեցող անձանց համար չի արգելվում օֆշորային ընկերությունների ստեղծումը, այնուհանդերձ, տվյալ կազմակերպություններն առավել խիստ ընթացակարգերով են ստուգվում բանկերի կողմից։

Սակայն ինչպես պարզվում է, «Child & Child» ընկերության ներկայացուցիչները օֆշորային ընկերությունը գրանցելիս չեն հայտնել Ալիևի դստրերի կարգավիճակի մասին։ The Guardian-ը կասկածի տակ է առնում նման բացթողումը պատահականության համարելը, հաշվի առնելով այն փաստը, որ թերթի բազմաթիվ հարցումներն այդ կապակցությամբ անպատասխան են մնացել ընկերության կողմից։

«Child & Child» ընկերությունը Ալիևի դստրերի անունով ձեռք է բերում «Exaltation Ltd» ընկերությունը։ Գործարքն իրականացվում է  հենց պանամական «Mossack Fonseca» ֆիրմայի միջոցով, որի փաստաթղթերն էլ գաղտնազերծվել են։

«Exaltation Ltd» ընկերության ընդհանուր արժեքը հայտնի չէ, սակայն փաստաթղթերը վկայում են «մեկ միլիոն դոլարից ավելի» հաշվեկշիռի մասին,  որը ձևավորվում է «անձնական խնայողությունների» միջոցով։

Լոնդոնաբնակ գործակալ Դերիք Ֆրենչը մեկ այլ դրվագով ներգրավված է եղել Ալիևների ընտանիքին պատկանող այլ գաղտնի հիմնադրամի հաստատման մեջ` որն էլ պանամական տխրահռչակ ֆիրմայի միջոցով  հիմնում է UF Universe Foundation ընկերությունը։

Վերջինիս տնօրինության ներքո է ադրբեջանական խոշորագույն Ata Holding կոնգլոմերատը, որը ղեկավարում է ադրբեջանական երկու խոշոր բանկերի, շինարարական ընկերությունների, ինչպես Բաքվի էլիտար, այնպես էլ հինգ աստղանի Excelsior հյուրանոցը։

AtaHolding-ը հիմնադրվել է 2003թ-ին և փաստաթղթերը բացահայտում են, որ դրա առաջին սեփականատերը Ադրբեջանի հարկային գերատեսչության ղեկավար Ֆազիլ Մամմադովն է` 600 միլիոն դոլար քողարկված մասնաբաժնով։

Փաստաթղթերը բացահայտում են, որ 2005թ-ին Մամմադովը նախաձեռնել է  AtaHolding-ի շահույթները Իլհամ Ալիևի երեխաների հետ կիսվելու գործընթաց։

Պարբերականն արձանագրում է, որ Մամմադովը հարկային գերատեսչությունը ղեկավարել է մինչև Իլհամ Ալիևի իշխանության գալը` տարակուսելով վերջինիս և իշխող ընտանիքի ակնհայտ ֆինանսական կապերի առնչությամբ։ 

Ալիևի երեխաներին մասնաբաժին հատկացնելու գործարքն իրականացվում է Բրիտանիայի միջոցով։ Հիմնադրվում է FM Financial Management Holding (UK) Ltd ընկերությունը, որի միակ բաժնետեր է դառնում արդեն հիշատակված գործակալ Դերիք Ֆրենչը` դառնալով ATA Holding-ի 75% սեփականատեր։

Ինչպես հետագայում պարզվում է, ընկերության ստեղծման բուն նպատակը ATA Holding-ի դիվիդենտները առանց հարկման  պանամական օֆշորային գոտի տեղափոխելն է։ Այն, որ FM Financial Management Holding ընկերության «հետևում կանգնած է» հենց Մամմադովը, պարզ է դառնում արդեն Mossack Fonseca ֆիրմայի հետ նամակագրությունից։

2005 թ-ին նույն գործակալն արդեն պանամական UF Universe Foundation նորաստեղծ ընկերության վերահսկող մարմնի փոփոխություններ է իրականացնում Ալիևի երեք երեխաներին դարձնելով շահառուներ, ովքեր տնօրինելու էին 50 տոկոս բաժնեմասերը։

Մեհրիբան Ալիևային հատուկ կարգավիճակ է շնորհվում` «հոգաբարձու» ընկերության հանդեպ քողարկված վերահսկողություն իրականացնելու լիազորություններով։ Որոշակի մասնաբաժին էլ նախատեսվել էր հենց Մամմադովի համար։

Հատկանշական է, որ շահառուների մահվան դեպքում հատուկ դրույթներով  փոխարինող անձանց ցանկ է ներկայացվել` որում նշված են եղել 18 երեխա և այլ ազգականներ՝ ծննդյան թվերով, հասցեներով, ու շահառու դառնալու դեպքում յուրաքանչյուրի համար նախատեսվելիք մասնաբաժնով։

Գաղտնազերծումները ցույց  են տալիս, թե ինչպես Ադրբեջանում գործող ATA Holding կոնգլոմերատի շահույթները երկու միջնորդ ընկերությունների միջոցով առանց հարկման հանգրվանում են հենց աֆշորային Universal Foundatio ընկերության հաշվին` Իլհամ Ալիևի երեք երեխաների համար։

2007թ-ին Universal Foundation-ն, գործունեությունը կասեցվում է, մինչդեռ փաստաթղթերը վկայում են, որ Արզու և Լեյլա Ալիևաները շարունակում են տնօրինել Ata Holding-ի բաժնեմասերը՝ պանամական մեկ այլ օֆշորային՝ Hughson Management Inc. միջոցով:

Պարբերականը տեղեկացնում է, որ գործակալը, Մամմադովն ու Ալիևի դուստրերն այդպես էլ չեն արձագանքել բազմաթիվ հարցումներին։ «Պաշտոնապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը» որևէ բիզնես գործունեության մեջ ներառված չէ», - ամփոփում է «The Guardian»-ը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}