Հոսպիտալում այժմ բուժում է ստանում 30 վիրավոր, 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Երևանի հոսպիտալում այժմ բուժում է ստանում 30 վիրավոր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Երկու օր առաջվա տվյալներով ընդունել ենք ևս 18 վիրավոր զինծառայողի: Ընդհանուր առմամբ, ունենք 30 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանցից 4-ը ժամկետային զինծառայող են, ﬔկը` երկրապահ կամավորական»,- նշեց Արամ Ասատուրյանը՝ հավելելով, որ վերջինս «Երկրապահ կամավորականների ﬕության» անդամ է և վիրավորվել է Մատաղիսի տարածքում:
Ինչ վերաբերում է մյուս զինծառայողներին, ապա ըստ նրա, 5 զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր, ﬓացածի վիճակը ﬕջին ծանրության է և բավարարին մոտ: Կոմայի ﬔջ գտնվում է ﬔկ զինծառայող:
Արամ Ասատուրյանը հայտնեց, որ բոլոր աշխատանքներն ամբողջ ծավալով կազմակերպված են, դուրս գրվողներ առայժմ չեն եղել, մահվան դեպքեր էլ չեն գրանցվել:
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները տարբեր տեսակի ﬖասվածք ունեն, հիﬓականում, հրազենային բեկորային վերջույթների, որովայնի և գլխի հատվածում»,- ասաց նա:
Ըստ հոսպիտալի պետի՝ արյան և սննդի կարիք չկա: Բացի այդ, հոսպիտալն ունի իր մասնագետները և համագործակցում է առողջապահության համակարգի բոլոր առաջատար մասնագետների հետ, խորհրդակցություٳններ են կազմակերպվում:
«Մեր համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վիրավորված զինվորների մոտ դրական տեղաշարժ կա. Արմեն Մուրադյան
- Վիրավոր զինծառայող Հայկ Թորոսյանը դուրս է եկել կոմայից
- Սիրիահայ բժիշկը Մարտակերտում վիրավորների կողքին է
- Հոսպիտալի վիրավոր զինվորները ցանկանում են վերադառնալ ծառայության ու ավարտել կիսատ գործը
- Կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող 12 զինվորներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր
- Ստեփանակերտի ԲԿ-ում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր, վիրավորված երեխաների մոտ էլ առկա է դրական դինամիկա
- Վիրավորված զինվորների վիճակը կայուն է. հոսպիտալի փոխտնօրեն
- Երևանի Զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 10 զինծառայող
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է
- Ասատուրյան. Ստեփանակերտի հոսպիտալից Երևան է տեղափովել վիրավոր երեք զինծառայող
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան