Պետք է համապատասխան աշխատանք տանել, որպեսզի արձագանքները թիրախային լինեն. Ս.Օհանյանը
«Փորձում ենք խստացնել և արտահայտում ենք մեր մտահոգությունները»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չպետք է խստացնի դիրքորոշումը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում:
Նա հավելեց նաև, որ հայկական կողմն այդ հարցը մշտապես բարձրաձայնում է:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության գնահատականը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի ռազմական գործողություններին, մասնավորապես ռուսական կողմի, Ս.Օհանյանն ասաց, որ պետք է համապատասխան աշխատանք տանել, որպեսզի արձագանքները թիրախային լինեն խախտող կողմի նկատմամբ:
«Գոյություն ունեցող պայմանագիրը բերել է այս իրականությանը՝ զինված դիմակայության, դեռ ավելին՝ ոճրագործություն է կատարվել: Ելնելով իրավական նորմերից՝ բոլորը պետք է խախտող կողմին, հանցագործ կողմին, պատասխանատվության ենթարկեն»,- ասաց պաշտպանության նախարարը:
Ըստ նրա, ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ ուղղությամբ աշխատանք տանում է:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ նոր տարածքներ պետք է վերցնել ու այդպես զսպել Ադրբեջանին, Սեյրան Օհանյանն ասաց, որ պետք չէ խորանալ իրենց ռազմական բոլոր պլանների մեջ. «Թույլ տվեք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն այդ բոլորը իրականացնի»:
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ. Ապրիլի 1-ից 6-ը հայկական կողմն ունեցել է 32 զոհ և 121 վիրավոր
- Ռազմական գործողություններին վարձկան ահաբեկիչներ էին մասնակցում. Ս.Օհանյան
- Թեժ կետերում նախաձեռնությունը, կրակի վարման աստիճանը մեր վերահսկողության տակ է եղել. Սեյրան Օհանյան
- Ռազմական տեխնիկայի արդիականացան ծրագրի մաս է կազմում սեփական ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը. նախարար
- Սերժ Սարգսյան. Մենք ցավ ենք զգում, երբ մեր դաշնակիցները զենք են վաճառում Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան