Վիրավորված զինվորների մոտ դրական տեղաշարժ կա. Արմեն Մուրադյան
Արցախում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինվորների մոտ, որոնք տեղափոխվել են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ, դրական տեղաշարժ կա: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքերով՝ բոլորը գտնվում են խիստ ուշադրության կենտրոնում, ապահովված են և՛ դեղորայքով, և՛ նեղ մասնագիտական օգնությունով:
Արմեն Մուրադյանը նշեց, որ մեկ զինծառայող էր գտնվում ծայրահեղ ծանր վիճակում, ստացել էր գլխուղեղի վնասվածք, նրա մոտ ևս երեկվանից դրական դինամիկա է նկատվում:
«Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նախարարը` հավելելով, որ քաղաքացիական հիվանդանոցներում ևս կան հիվանդներ, մեծ մասամբ նրանց վիճակը գնահատվում է թեթև ծանրության:
Նախարարը նշեց նաև, որ ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից ՀՀ առողջապահության նախարարությունը համագործակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի, ինչպես նաև ԼՂՀ առոջղապահության նախարարության հետ: «Համագործակցության արդյունքում առողջապահական համապատասխան կազմակերպություններն ապահովվել են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով, մասնագետներով, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Բացի այդ, ըստ նախարարի, մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից բազմաթիվ գործարարներ, բարերարներ, հասարակ քաղաքացիներ ակտիվ մասնակցում են դեղերի արդեն իսկ ունեցած բավարար պաշարների համալրման գործին:
Նշեց նաև, որ սփյուռքահայ հայ բժիշկները ևս իրենց պատրաստակամությունն են
հայտնել ինչպես՝ նյութապես օգնելու, այնպես էլ՝ ներկա գտնվելու:
Արմեն Մուրադյանը հայտնեց, որ անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով ապահովումը, ինչպես նաև մասնագիտական ներուժի համակարգված տեղափոխումը կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:
Ինչ վերաբերում է Արցախում վիրավորների տեղափոխմանը, առողջապահության նախարարն ասաց, որ տեղափոխման ամբողջ հարցը լուծվել է Պաշտպանության նախարարության ուղղաթիռների և շտապօգնության մեքենաների օգտագործմամբ:
«Կան մարդիկ, որոնք իրենց տրանսպորտային միջոցներն են առաջարկել, սակայն դրա կարիքը չի եղել և մենք լիովին կարողացել ենք առկա միջոցներով իրականացնել տեղափոխումը», - ասաց Արմեն Մուրադյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիրավոր զինծառայող Հայկ Թորոսյանը դուրս է եկել կոմայից
- ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
- Սիրիահայ բժիշկը Մարտակերտում վիրավորների կողքին է
- Հոսպիտալի վիրավոր զինվորները ցանկանում են վերադառնալ ծառայության ու ավարտել կիսատ գործը
- Կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող 12 զինվորներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր
- Ստեփանակերտի ԲԿ-ում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր, վիրավորված երեխաների մոտ էլ առկա է դրական դինամիկա
- Վիրավորված զինվորների վիճակը կայուն է. հոսպիտալի փոխտնօրեն
- Երևանի Զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 10 զինծառայող
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է
- Արցախում վիրավորվածներից մեկը տեղափոխվել է Երևան
- Ասատուրյան. Ստեփանակերտի հոսպիտալից Երևան է տեղափովել վիրավոր երեք զինծառայող
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին