Հովիկ Աբրահամյանը՝ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին
Ռուսաստանի և Հայաստանի կառավարության ղեկավարների հանդիպման ավարտից հետո հայաստանցի լրագրողները Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին, արդյոք քննարկվել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը:
Աբրահամյանը նկատեց, որ եթե պետությունը զենք գնելու հնարավորություն ունի, ապա այն ցանկացած դեպքում կգնի:
«Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք վաճառել, եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք գնելու, ապա գնելու են: Եթե ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից կամ Իսրայելից են գնելու»,-ասաց Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ երեկ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համետղ ասուլիսում ՀՀ նախագահ ՍԵրժ Սարգսյանն անդրադառնալով Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ հարցին, հայտարարեց. «Մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլև այդ կառույցի անդամները զենք են վաճառում Ադրբեջանին: Բայց շատ լավ հասկանում ենք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ պրոցեսի վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Մենք ցավ ենք զգում, երբ մեր դաշնակիցները զենք են վաճառում Ադրբեջանին
- Քոքոբելյան. Ռուսաստանը պետք է խզի Ադրբեջանի հետ զենքի մատակարարման պայմանագրերը
- Ի՞նչ է այսօր Ադրբեջանի արածը, եթե ոչ փորձ` զենքի ուժով գրավելու Հայաստանը. Զարուհի Փոստանջյան
- Ռուսները մեր դաշնակիցներն են և իրենք Ադրբեջանին զենք չպիտի ծախեն. Արա Պապյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան