Հովիկ Աբրահամյան. Գազի գնի նվազեցման վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվել
Երևանում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ ստորագրվել է փաստաթուղթ, որի համաձայն՝ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի գինը սահմանին 165 դոլարի փոխարեն սահմանվել է 150 դոլար:
Այս մասին Մեդվեդև-Աբրահամյան հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե դա ի՞նչ ազդեցություն կունենա շարքային սպառողների համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պատկան մարմինները հարցը կքննարկեն, ու արդյունքների մասին կառավարությունը կտեղեկացնի հանրությանը:
Հարակից հրապարակումներ`
- Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
- Գազի գնի իջեցմանը ես սպասում եմ ավելի շուտ. Նախարար
- Որ գազի գինը նվազելու է, դա փաստ է. վարչապետ
- Մինչև մարտի 31-ը ՌԴ-ից մատակարարվող գազի գինը ՀՀ համար կլինի 165 դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին