ՌԴ վարչապետի հետ հանդիպմանը կարևորվել է 1994 թ. հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը. ՀՀ վարչապետ
Երևանում Հայաստանի և ՌԴ վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ընթացքում կարևորվել է ղարաբաղա-ադրեբաջանական շփման գծում կրակի դադարեցումը, 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը: Վարչապետների հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Կարևորել ենք ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լուծելը»,- ասաց ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն նշել էր, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացրել Ռուսաստանում:
«Հույս ունենք՝ կրակի դադարումը կպահպանվի և քաղաքական գործընթաց կլինի, որը շատ կարևոր է»,- ասել էր ՌԴ վարչապետը՝ ընդգծելով, որ այս հարցով պետք է զբաղվեն դիվանագետները, ոչ թե զինվորները, որպեսզի մարդիկ չսպանվեն, ենթակառուցվածքները չվնասվեն:
Հարակից հրապարակումներ`
- Ղարաբաղյան հիմնախնդրով պետք է զբաղվեն դիվանագետները, ոչ թե զինվորները. ՌԴ վարչապետ
- Առանց ԼՂՀ լիարժեք ներգրավվան, ապագա բանակցային գործընթացն արդյունավետ չի լինի. Շ.Քոչարյան
- Պեսկով. Ղարաբաղում իրավիճակը հեռու է կայուն լինելուց
- Մոսկվան, Բաքուն և Թեհրանը գոհ են հրադադարի հաստատման փաստով. Սերգեյ Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան