Պեսկով. Ղարաբաղում իրավիճակը հեռու է կայուն լինելուց
«Անխոս՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեռ բավական հեռու է կայուն լինելուց, այդ իսկ պատճառով էլ կանգ առնել ձեռք բերվածի վրա հնարավոր չէ և ոչ մեկ էլ չի պատրաստվում դա անել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Վերջինիս խոսքով՝ իրավիճակի սրման առաջին իսկ օրերից Մոսկվան ջանքեր է գործադրել և շարունակելու է գործադրել կարգավորման ուղղությամբ:
«Ռուսաստանը, պահպանելով բարիդրացիական և գործընկերային հարաբերություններ թե Երևանի և թե Բաքվի հետ, օգտագործում է այդ հարաբերությունները կարգավորման հիմքերի մշակման ուղղությամբ՝ աշխատելով երկկողմ, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակներում»,- ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հավելել է, որ «հսկայական օպերատիվ աշխատանք է իրականացվել կրակի դադարեցման ուղղությամբ», և որ այդ առումով կողմերն արդեն հայտնել են Ռուսաստանի միջնորդության մասին:
Պեսկովի գնահատմամբ, վերջին օրերին նկատված լարվածությունը հակամարտության կարգավորման գործում զգալի հետընթաց արձանագրելու պատճառ դարձավ:
«Մինչ այս թեժ բախումների սկսումը լավ նախադրյալներ կային, կարգավորման ուղղությամբ դրական քայլեր էին իրականացվել: Հիմա, ցավոք, հետընթաց տեղի ունեցավ և շատ հարցերում ստիպված կլինենք ետ բերել բաց թողնվածը»,- նշել է Պեսկովը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան