Առաջիկայում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կհանդիպեն Երևանում. ՌԴ վարչապետ
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպումն անցկացնել Հայաստանում, ինչպես դա նախանշված էր։ Երևանում ՀՀ և ՌԴ վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի համատեղ ասուլիսում հայտարարեց ՌԴ կառավարության ղեկավարը:
Նա նշեց, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունների վերաբերող հարցեր, խոսել են եվրասիական ինտեգրացիայի հեռանկարների մասին։ Քննարկումների առանցքում, ըստ նրա, եղել են ՀՀ-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունները: ՌԴ վարչապետի խոսքով, չնայած համաշխարհային տնտեսական անբարենպաստ կոնյունկտուրային, Հայաստանն ու Ռուսաստանն ունեն համագործակցության լավ դինամիկա:
«Ռուսաստանը շարունակում է Հայաստանի համար մնալ արտաքին առաջատար գործընկեր։ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը գերազանցում է 1 միլիարդ 250 միլիոն դոլարը։ Ու չնայած այս թիվը մի քիչ նվազել է, բայց նվազումը կապված է գների տատանման հետ, ոչ թե ֆիզիկական ծավալների: Դա շատ կարևոր է»,- ասաց ՌԴ վարչապետը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Հարակից հրապարակումներ`
- Բանակցություններն ընթացան կառուցողական մթնոլորտում. Հ.Աբրահամյան
- ՌԴ վարչապետի հետ հանդիպմանը կարևորվել է 1994 թ. հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը. ՀՀ վարչապետ
- Դեռևս որոշված չէ՝ ՀՀ վարչապետը կմեկնի Մոսկվա, թե ոչ
- Ղարաբաղյան հիմնախնդրով պետք է զբաղվեն դիվանագետները, ոչ թե զինվորները. ՌԴ վարչապետ
- Հովիկ Աբրահամյան. Ոչ մի համաձայնագրի մասին տեղյակ չենք
- Հովիկ Աբրահամյանը՝ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին
- Հովիկ Աբրահամյան. Գազի գնի նվազեցման վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվել
- Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան