Մոսկվան, Բաքուն և Թեհրանը գոհ են հրադադարի հաստատման փաստով. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ «գործնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր համաձայնությունները գտնվում են սեղանի վրա»:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս խնդրին առանձնակի ուշադրություն է դարձնում, մենք պարբերաբար հանդիպում ենք նախարարների մակարդակով: Համաձայն եմ, որ գործնականում բոլոր համաձայնությունները սեղանին են դրված, մենք մոտ ենք (դրանց հասնելուն – խմբ.),-«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Լավրովը:
Բացի դրանից` ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հաղորդել է, որ նա և իր ադրբեջանցի ու իրանցի գործընկերները գոհ են հրադադարի հաստատմամբ:
«Մենք գոհունակությամբ արձանագրել ենք հրադադարի հաստատման փաստը: Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի ձեռք բերվի այդ համաձայնությունը, որը, հույս ունենք` կիրականացվի», - հայտարարել է Լավրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան