Դեռևս որոշված չէ՝ ՀՀ վարչապետը կմեկնի Մոսկվա, թե ոչ
Դեռևս որոշում չի կայացվել, արդյոք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Մոսկվայում առաջիկայում կայանալիք Եվրասիական ﬕջկառավարական խորհրդի նիստին, թե ոչ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մասնակցելու եք Մոսկվայում կայանալիք հանդիպմանը:
«Ռուսաստանի կառավարության նախագահը նույնպես այդ հարցը հնչեցրեց: Այսօր մանրամասն կքննարկենք իմ մասնակցության հարցը, որոշում դեռ չենք կայացրել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-8-ին Երևանում նախատեսված էր ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպումը: Ավելի վաղ RБК-ն տեղեկացրել էր, որոշվել է հետաձգել Երևանում կայանալիք ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպումը՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակի պատճառով: Նիստը կայանալու է Մոսկվայում:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Հ. Աբրահամյանն ասաց, որ ՌԴ վարչապետի հետ քննարկել են առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում Եվրասիական ﬕջկառավարական խորհրդի Երևանում անցկացվելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը և Նուրսուլթան Նազարբաևը մտքեր են փոխանակել Երևանում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ
- Մեդվեդևի այցը Երևան կկայանա. Վարչապետի խոսնակ
- Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան հետաձգվել է. РБК
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան