Բանակցություններն ընթացան կառուցողական մթնոլորտում. Հ.Աբրահամյան
Երևանում ՀՀ և ՌԴ վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը: Վարչապետների հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա ներկայացմաբ, հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես հայ-ռուսական, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում կարևոր նշանակություն ունեցող հարցեր, նախանշվել են մոտ ապագայում երկու երկրների գործունեության հիմնական ուղղություններն ու խնդիրները:
Վարչապետի խոսքով, քննարկվել են երկուսեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի՝ էներգետիկա, էկոնոմիկա, տրանսպորտ, զբոսաշրջություն, հումանիտար համագործակցություն, մշակույթ, իրավապայմանագրային դաշտ, լայն շրջանակ, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:
«Մանրամասն քննարկվել է Հայաստան բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, ստորագրվել է փոխադարձ համաձայնության փաստաթուղթ»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի գինը սահմանին 1000 խմ -ի համար 165 դոլարի փոխարեն սահմանվել է 150 դոլար:
Հանդիպման ընթացքում, ըստ ՀՀ վարչապետի, հատուկ ընդգծել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը, պարբերաբար նիստերի գումարման անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցներից մեկն է:
«Բանակցություններն ընթացան փոխըմբռնման, կառուցողական մթնոլորտում: Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն, հաջողությամբ կյանքի կկոչվեն»,- ասաց ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ վարչապետի հետ հանդիպմանը կարևորվել է 1994 թ. հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը. ՀՀ վարչապետ
- Ղարաբաղյան հիմնախնդրով պետք է զբաղվեն դիվանագետները, ոչ թե զինվորները. ՌԴ վարչապետ
- Հովիկ Աբրահամյանը՝ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին
- Հովիկ Աբրահամյան. Գազի գնի նվազեցման վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվել
- Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին