Վիրավոր զինծառայողների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 121, որից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Մարտական գործողությունների ընթացքում կայազորային հոսպիտալներ տեղափոխված վիրավոր զինծառայողների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 121, որից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը՝ հավելելով, որ միայն Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում կա 32 վիրավոր:
Նրա խոսքերով՝ ծայրահեղ վիճակում գտնվող զինվորներից երեքը ժամկետային զինծառայողներ են, մեկը` պայմանագրային, իսկ մեկն` աշխարհազորային: Նրանք միացված են արհեստական շնչառական ապարատին:
«Առավոտվա 12-ի դրությամբ ունեինք ծայրահեղ ծանր 5 վիրավոր, քիչ առաջ զեկուցեցին, որ վիրավորներից մեկն արդեն ծանր է՝ ապարատը անջատվել է, կոնտակտ կա: Բայց քիչ առաջ նորից մեկ վիրավոր ընդունեցինք ծայրահեղ ծանր վիճակով, և հինգը պահպանվում է»,-ասաց նա:
Կամավոր Խաչատրյանը հայտնեց, որ վիրավորներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսներն ունեն թեթև բեկորային վնասվածքներ և նրանց 90 տոկոսը, ըստ նրա, առաջիկա շաբաթվա ընթացքում կապաքինվեն և կվերադառնան ծառայության:
Գնդապեըի խոսքերով՝ վիրավոր զինվորները բողոքում են, որ իրենց թեկուզ այդ վիճակում զորամասեր չեն տեղափոխում, բուժաշխատողներից նեղանում են, որ իրենց խնդրանքը չեն կատարում, քանի որ պարտավորված են զգում՝ այս պահին լինել ծառայակիցների կողքին: «Սակայն դրա անհրաժեշտությունը չկա, որ վիրակապով զինվորին ուղարկենք առաջնագիծ, իսկ հակառակորդն էլ ուրախանա, թե վիրավոր զինվորի ենք ուղարկում առաջնագիծ: Մենք մեր զինվորի վիրակապի մինչև վերջին թելը կքանդենք, կառողջացնենք ու նոր միայն նրանք կվերադառնան ծառայության»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:
Նա նաև նշեց, որ շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով հոսպիտալային օղակում արձանագրվել է մահվան մեկ դեպք:
Հարակից հրապարակումներ`
- Հոսպիտալում այժմ բուժում է ստանում 30 վիրավոր, 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
- Վիրավորներից շատ շատերը, նույնիսկ անդամահատված ոտքերով, պատրաստ են վերադառնալ դիրքեր. Սեյրան Օհանյան
- Վիրավորված զինվորների մոտ դրական տեղաշարժ կա. Արմեն Մուրադյան
- Վիրավոր զինծառայող Հայկ Թորոսյանը դուրս է եկել կոմայից
- Հոսպիտալի վիրավոր զինվորները ցանկանում են վերադառնալ ծառայության ու ավարտել կիսատ գործը
- Կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող 12 զինվորներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր
- Ստեփանակերտի ԲԿ-ում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր, վիրավորված երեխաների մոտ էլ առկա է դրական դինամիկա
- Վիրավորված զինվորների վիճակը կայուն է. հոսպիտալի փոխտնօրեն
- Երևանի Զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 10 զինծառայող
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է
- Ասատուրյան. Ստեփանակերտի հոսպիտալից Երևան է տեղափովել վիրավոր երեք զինծառայող
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին