Իսկ վերջում մի բառով՝ ԶԻՆՎՈՐ
Մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից....Ազգային հերոս պաշտպանության նախարարի այցելությունը ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես: Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայություն: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խստացավ իմ ծննդավայր Նոյեմբերյան զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ:
Դավիթ Գրիգորյան
զինվոր
Զորամասում էինք: Սկսեցին կրակել: Մեզ որպես օգնական ուժ ուղարկեցին դիրքեր: Արկըը պայթեց կողքիս:
..Արդեն վիրահատվել եմ: Շատ լավ եմ: Շուտ ոտքի կանգենմ, գնամ հասնեմ տղերքին:
Նարեկ Վարդումյան
զինվոր
Հավանաբար, նռնակ պայթեց: Սկզբում չհասկացա, որ ոտքիս թաթը պոկվել է: Ցանկացա կանգնել, բայց ընկա:....50-60 մետր սողացի, որ մոտենամ մերոնց: Բլինդաժում արյուը դադարեցրին: Ասի՝ չեմ կարողանում կռվել, գոնե տվեք զենքերը լիցքավորեմ, որ արագ լինի: Ես զենքերը լիցքավորում էի, տալիս տղերքին, պոկված ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար: Ինձ ամենիս շատ ցավ է պատճառում այն, որ ընկերներ կորցրի այդ մարտում... Թուրքը պատասխան է տալու իր արածի համար:
Արման Ավետիսյան
զինվոր
Ութ ամիս է մնացել ծառայությունս ավարտեմ, 11 հերթափոխ պոստի եմ կանգնել:Հակառակորդը միշտ էլ կրակել է. մեզ համար նորություն չէր: Մենք լավ դիմակայում էինք: Մեկ էլ թշնամու տանկերը մտան դիրք...Ես ձեռքից վիրավորվեցի: Մենք թուրքից չենք վախենում,ուզում է տանկով գա, ուզում է՝ տիեզերանավով: Միշտ էլ դրանց դաս ենք տվել ու տալու ենք:
Էրիկ Ալուխանյան
զինվոր
Եկել եմ շնորհակալություն ասելու մեր զինվորներին, որ խիզախությամբ պաշտպանել են Հայրենիքը ու հետ են շպրտել թշնամուն: Եկել եմ իմ օրինակով համոզելու, որ կարելի ապրել նաև մեկ ձեռքով, ապրել գլուխը բարձր, հպարտ, սիրով շրջապատված... Ու երջանիկ լինել, այն մտքից, որ Հայրեիքիդ խաղաղությունը նաև քո արյունով է գնվել...
Սարգիս Ստեփանյան
մայոր
Վերցված է «Հայ զինվոր» թերթի թղթակից Գայանե Պողոսյանի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան