ՌԴ վարչապետը Հայաստանում է
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն արդեն Հայաստանում է: Քիչ առաջ նրա ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանակավակայանում:
Հիշեցնենք, որ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով: Այցի շրջանակում նախատեսվում են ՌԴ կառավարության նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ: ՌԴ վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան