Անհայտ կորածների մասով շատ արագ ճշգրտում կատարել հնարավոր չէ. Արծրուն Հովհաննիսյան
Սովորաբար անհայտ կորածների դեպքում հիմնականում կատարվում են որոնողական և ճշգրտման աշխատանքներ: Ստորաբաժանումներից շատերն իրենց մշտական տեղակայման վայրերում չեն, հիմնական մասը գտնվում է մարտական իրավիճակում, ուստի այս պարագայում շատ արագ ճշգրտում կատարել հնարավոր չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ երեկ անհայտ կորածների 1-2 տվյալ արդեն հրապարակվել է, որոնողական աշխատանքները շարունակվում են և հնարավոր է, որ այսօր էլ նոր տվյալներ հրապարակվեն:
«Եթե լիներ անգամ մեկ գերի, նրանք կարող էին օգտագործել, քանի որ հիշում ենք, որ անգամ մեկ հովվին, մեկ քաղաքացիական անձին ինչպես էին օգտագործում: Այս պարագայում ոչինչ հերքել և հաստատել, թե ինչ կարգավիճակ և ինչ ճակատագիր է, չի կարելի»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան